Justice, Eazy

Մամուլն ու Մալուլի շենքը "թուղթ ու գիր" է արված...

2 տարի առաջ է  նկարված... 2 տարի է ամեն անգամ տեսնելիս մտածում եմ. Միթե որեվէ մեկը չի տեսնում... Թե բոլոր տեսնողներն ինձ պես սպասում էին ...
Այսօր էլ կա...
Մտնում եք մամուլի շենք, աջ կողմում վերելակներն են. Հենց վերելակների վերեվում սա է.


"Առավոտ"  թերթի (եթե չեմ սխալվում) 2006 թվականի համարներից մեկն է...

Ձախ կողմում գրված է. "Անկապ Հայաստան"...

(Հոդվածը չեմ կարդացել, բայց այսպիսի արտահայտություն օգտագործել չի կարելի. Առավոտ օրաթերթի անկապ ոճն է...  լկտի... ,  ցինիկ... 

Բայց հարցը սա չէ.  Այդքան մարդ է մտնում հելնում ամեն օր... Այդքան մամուլի ներկայացուցիչներ կան այդ շենքում... Այդ ինչպես եղավ, որ այս թերթը... այս հոդվածի զազրելի վերնագրով... կոտրված, թեք-կիսված, երկու մասի բաժանված ժամացույցով տարիներ է "չի հեռանում" այդտեղից... Էլ չասած Վանուշ Խանամիրյանի հիստերիկ դեմքը...
Չգիտեմ, ով ունի արխիվը, մի հատ կարդալ, ուսումնասիրել է պետք... Որ ուրիշ ոչինչ էլ չլինի, միեվնույն է այսքանը հերիք է որ...

Թուղթ ու գիրը...

1. Ամեն առավոտ՝  "անկապ Հայաստան"... 

2. Առավոտը բացվում է, եվ  կոտրված ժամացույցը աշխատում է "անկապ Հայաստանի"    "օգտին" ...

3. Բոլորը բարձանում, իջնում են... Աշխատանքի են գնում, հոդված են տանում "թուղթ ու գրի" այս "խորհրդի" ներքո...

հ.գ.
ՆԱԵՎ այս պատճառով է, որ թե՛ մամուլը, թե՛ Հայաստանը այս վիճակում են...
Justice, Eazy

Самая древняя известная в мире винодельня обнаружена в пещере в Армении

Январь 11, 2011 | 12:38

Самая древняя известная в мире винодельня обнаружена в пещере в горах Армении, сообщает Associated Press. В комплексе пещер международной командой исследователей были обнаружены чан для давки винограда, кувшины для брожения и даже чаша и пиала для питья, датируемые временем примерно 6000 лет назад.

Collapse )
Justice, Eazy

Спасибо друзьям за поздравление и теплые слова... ;)

Հարգելի ընկերներ, անունների հերթականությունը տեղադրում եմ ըստ շնորհավորանքների ժամանակագրության :)


lazaridis, donnamalina, 13lad, iza1976, muzika_dogdia, vasn_tearn, lady_dilemma, bussigda, petrosyanchik, Anonym, mar_amirchanyan, kncmnciuk, general_ivanov, bsw_am, arman666, angel_helios, lilkafinpet,hayzak, artsat, anushanahit, apasionade, arvest2010, surenyants, armpolitics, madelyneid, anika_sanam, i_am_vm,


Մի Anonym-ի շնորհավորանք...    որ փաստորեն... :)
Ահագին տանջվել եմ մինչեվ պարզել եմ, թե ով է այս անոնիմը... :)


...ԴՈՒ ՍԻՐՈ ՓԱՐՈՍ...

Այս հոգեքաղց մշուշում
Հոգիդ ապրում է հուզում,
Հույզդ Մտքիդ ներառում,
Միտքդ թևեր է առնում
Ու կատարում գրառում:

* * *
Հոգուդ Ազնիվ հուզումից,
Մտքիդ հարուստ թևի տակ
Մերկանում են վատերը;
Սակայն մերկ են շատերը,
Մերկ են այնքան ակնառու`
Էլ ու՞ր հանես շորերը.
Տե´ս, չլինես աչառու:

* * *
Համացանցում չգիտեմ երկրորդին
Ում համար Ամենը լինի այդքան Պարզ,
Գու´ցե պատրանք է ամենը այս,
Գու´ցե ցնորք է, գուցե ՜ Երա՞զ...

* * *
Թող որ Լույսը քո Սիրո Փարոսի`
Հուսահատության սառույցը կոտրի´, խավարը՝ ցրի´;
ՊԱՐԶատեսությունդ թո´ղ չդադարի,
Հոգիդ թող պարի, «ՊարզԷ»-ն` երկարի:
. . . . . . .
ԾՆՈՒՆԴՔԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, «ՊԱՐԶԷ» ՋԱ´Ն:
 
 
ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր)   աղբյուր

Բնականաբար այնպես չէ, թե աստղագուշակով եմ առաջնորդվում. Ստեղ էլ համընկնող եվ չհամընկնող բաներ են գրված :)


Երկրային նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել, այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան:
Նա գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկաախ է, որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում:

Դրական Գծեր
-Պրակտիկ է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ չունի: (կամ ունի) Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները: 

Բացասական Գծեր
-Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ:  (Համառությունն ու խստապահանջությունը էտ որ օրվանից են բացասական գծեր ? :)) )

Այծեղջուր-«հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով:

Նպաստավոր պայմաններ-Երկրի վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ, ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի:

Justice, Eazy

Քրիստոս Ծնավ եվ Հայտնեցավ...

Սաղմոս Ծ

Ողորմեա´ ինձ. Աստուա´ծ. ըստ մեծի ողորմութեան քում. ըստ բազում գթութեան քում քաւեա´ զանօրէնութիւնս իմ:

Առաւել լուա´ զիս յանօրէնութենէ իմմէ եւ ի մեղաց իմոց սուրբ արա´ զիս:

Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ. եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ:

Քեզ միայն մեղայ. Տէ´ր. եւ չար առաջի քո արարի:

Որպէս արդար եղիցիս ի բանս քո եւ յաղթող ի դատել քեզ:

Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծնաւ զիս մայր իմ:

Դու. Տէ´ր. զճշմարտութիւն սիրեցեր. զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ:

Ցողեա´ յիս մշակաւ եւ սուրբ եղէց. լուա´ եւ քան զձիւն սպիտակ եղէց:

Լսելի արա´ ինձ. Տէ´ր. զցնծութիւն եւ զուրախութիւն. եւ ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք:

Դարձո´ զերեսս քո ի մեղաց իմոց. եւ զամենայն զանօրէնութիւնս իմ քաւեա´ յինէն:

Սիրտ սուրբ հաստատեա´ յիս. Աստուած. եւ հոգի ուղիղ նորոգեա´ ի փորի իմում:

Մի´ ընկենուր զիս. Տէ´ր. յերեսաց քոց եւ զհոգի քո սուրբ մի´ հաներ յինէն:

Տո´ւր ինձ ցնծութիւն փրկութեան եւ հոգւով պետութեան քո հաստատեա´ զիս:

Ուսուցից անօրինաց զճանապարհս քո եւ ամբարիշտք առ քեզ դարձցին:

Փրկեա´ զիս յարենէ. Աստուա´ծ. Աստուած փրկութեան իմոյ. ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում:

Տէ´ր. եթէ զշրթունս իմ բանաս. բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո:
Թէ կամեցեալ էիր. պատարագս մատուցանէաք. բայց դու ընդ ողջակէզս իսկ ո´չ հաճեցար:

Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ. զսիրտ սուրբ եւ զհոգի խոնարհ Աստուած ո´չ արհամարհէ:

Բարի արա´. Տէ´ր. կամօք քովք Սիօնի եւ շինեսցին պարիսպքն Երուսաղէմի:

Յայնժամ հաճեսցիս ընդ պատարագս արդարութեան. յորժամ ուխտից պատարագս հանցեն ի սեղան քո զուարակս:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ.

Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:


Justice, Eazy

Նախարարները ձմռան նման, գուկան ու կերթան... :)))

Գերասիմ Ալավերդյանը պաշտոնանկ արվեց  զզվում էի ... :)

13:24 • 27.12.10

«Օրինաց երկիր» կուսակցությունը "պաշտոնից հետ է կանչել" գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է նախօրեին կուսակցության քաղաքական խորհրդի նիստում:
Բնականաբար բոլորի համար էլ պարզ է, թե ինչ է նշանակում.

Ուղղակի Արթուրը խնդրել է.  պաշտոնանկ եք ուզում անել, հարց չկա, թողեք կուսակցությունը ետ կանչի,  որ հետո կարողանանք ասել .

Արթուր Բաղդասարյան. "Այ մենք էն քաղաքական ուժն ենք,  որ քաղաքական կամք դրսեվորեցինք ու հետ կանչեցինք մեր այն նախարարին, ով արդյունավետ չէր աշխատել, ում ղեկավարած ոլորտում անկում էր գրանցվել ".
   Հիշեք այս միտքը...


ԳերաՍԻՆ Ալավերդյան
Կերոսին Ալավերդյան
Justice, Eazy

ՀԱՒԱՏԱՄՔ Ի ՄԻ ԱՍՏՈՒԱԾ




ՀԱՒԱՏԱՄՔ
Գրաբար


Հաւատամք ի մի Աստուած, ի Հայրն Ամենակալ՝ յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից։
Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ՝ ծնեալն յԱստուծոյ Հօրէ, Միածին՝ այսինքն յէութենէ Հօր։
Աստուած յԱստուծոյ, Լոյս ի Լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ, ծնունդ եւ ոչ արարած։
Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք։
Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։
Որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։
Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն, նստաւ ընդ աջմէ Հօր։
Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։
Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին՝ յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս։
Որ էջն ի Հորդանան, քարոզեաց յառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն։
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ յառաքելական սուրբ եկեղեցի, ի մի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց։
Ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց, յարքայութիւնն երկնից եւ ի կեանսն յաւիտենականս։



Աշխարհաբար.

Հավատում ենք մի Աստծո, Ամենակալ Հորը, երկնքի երկրի, երևելիների և աներևույթների Արարչին:
Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն՝ Հոր էությունից։
Աստված՝ Աստծուց, Լույս՝ Լույսից, Ճշմարիտ Աստված՝ Ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած։
Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա՝ երևելիներ և աներևույթներ։
Ով մեզ՝ մարդկանցս համար և հանուն մեր փրկության՝ երկնքից իջնելով՝ մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից։
Որով առավ մարմին, հոգի ու միտք և ամեն ինչ ուր ունի մարդը՝ ճշմարտապես և ոչ կարծյոք։
Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց Հոր Աջ կողմում։
Գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մեռածներին, Ում թագավորությունը չունի վախճան։
Հավատում ենք և Սուրբ Հոգուն՝ Անեղին և Կատարյալին, որ խոսեց Օրենքներում, մարգարեներում և Ավետարաններում։
Ով իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։
Հավատում ենք նաև միայն Մի Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը և թողությանը, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, Երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։


Justice, Eazy

Դելֆինարիումը Կոմիտասի անվան զբոսայգում ???

դելֆինարիում չի, դելֆինայրում է ...


ԴելֆինԱյրում...

Երեկ ժամը 15-ին տեղի ունեցավ Երևանի Դելֆինարիումի բացումը: Չնայած բազմաթիվ բնապահպանների և տարբեր մարդկանց ահազանգներին, այդուհանդերձ այն կառուցվեց, և այսօր տեղի է ունենալու բացման արարողությունը:

Այս կապակցությամբ այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որտեղ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը, «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը, Էլսիկ Այվազյանը ներկայացրել են այն բոլոր վտանգները և հետևանքները, որոնք կհետևեն Դելֆինարիումի բացումից հետո:

Ինչպես նշեց Էլսիկ Այվազյանը, դելֆիններն օրական 100 կմ լողում և խաղում են, իսկ դելֆինարիումի տրամագիծը 18 մետր է: Մինիմալ խորությունը պետք է լինի 20 մետր, իսկ այստեղ 5 մետր է: Այսպիսով, Հրայր Սավզյանի բնորոշմամբ, ամեն անգամ իջնելուց դելֆինները քթով հարվածելու են հատակին:

Collapse )

13:43:35 - 24/12/2010

lragir.am

հ.գ.
Դելֆինների կյանքը իր հերթին, հարց չկա...  բայց կառուցել դա Կոմիտասի անվան զբոսայգում....  
Կարծում եմ գործունեությունը դադարեցնելու համար սա ավելի մեծ պատճառ է, քան դելֆինների կյանքը...