ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Որովհետև ուսուցիչների 70 տոկոսը կանայք են... Ուսուցիչներից անցում դեպի Վարժապետների... Մաս 1

Ասում ենք. "Դպրոցից սկսենք"... Կամ մանկապարտեզից...  Չի օգնի...

Մի բան գիտեմ, որ մինչեվ 20-րդ դարի սկիզբ, ուսուչիչները արական սեռի ներկայացուցիգներն էին, ովքեր Վարժապետի բարձր կոչումն էին կրում...

Սովետական միության տարիներին, պատկերը փոխվեց. Եվ արդեն վերջին տարիներին, դպրոցներում մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ էին. Հիմա էլ.

Լավ չի. 
Ինձ սխալ պետք չի հասկանալ, մարդս մարդ լինի, և ուսուցիչս ուսուցիչ լինի. ինքս էլ շատ լավ կին ուսուցիչներ եմ ունեցել, և այն տարիներին, որ շատ բաների մասին չէր կարելի խոսել, ես իմ կին ուսուցիչներից եմ լսել, իմացել.
Բայց Վարժապետությունը լրիվ ուրիշ բան է.
Եվ կինը իհարկե ավելի մեծ ու կարևոր ուսուցիչ է, պարզապես տանը...

Դասականների վերջին մոհեկանները ճեմարանական կրթություն ստացածներն էին. Որոնք կրթությունը ստացել էին Վարժապետներից...
Դասականներից ով չի ճեմարանական կրթություն ստացել...?  Գրեթե բոլորը ճեմարանական են եղել.
Նրանցով ավարտվեց...  Սովետական միության տարիներին եկեղեցու չգործելը բերեց նրան, որ Վարժապետությունը փոխանցվեց ուսուցիչներին.

Ինձ ներող եղեք, բայց մենք մեր դասականների կալիբրի դասականներ չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դպրոցներում ուսուցիչներն են դաս տալիս` Վարժապետների փոխարեն.

Ինչու նախկինում երեխան գնալով եկեղեցի, "Առավոտ լուսո"  երգելով ավելի Հայ էր մեծանում քան հիմա...? (վայ, "Ձորի Միրոն" հիշեցի համ էլ)

Ինչու երեխան եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորելիս, ճեմարանում սովորելիս դառնում էր մեկը, ում հետագայում մենք կամ աշխարհը  մեծերի, դասականների շարքն էինք դասում ?  Ինչու էր այդպես ?...

 

Tags: Դպրոց, Եկեղեցի, Ուսուցիչ, Վարժապետ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments