ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Բոլոր հանձնարարություններդ կատարելու եմ...

Առաջին անգամ ընդեղ հանդիպեցինք... Փորձագետ էիր հրավիրվել... Ու առաջին անգամ այդ վտանգների մասին քեզնից լսեցի...
Այդ ժամանակ *** ն չկար որպես այդպիսին... Եվ մենք էլ տակավին երիտասարդ էինք... Մտահոգ էիր, խառնված... Շտապում էիր...
Ուզում էիր ամեն գնով կանխել վտանգը... Մանկական միամտությամբ, թե փորձիդ փիլիսոփայությունից ելնելով, հույսդ մեր վրա էիր դրել... Բայց մենք այն ժամանակ ոչինչ չէինք կարող անել... 
ժամանակը ցույց տվեց, որ դու ճիշտ էիր, որ մեր (երիտասարդների, այդ թվում եվ իմ) վրա  հույս էիր դնում...
Անցան տարիներ... Արդեն հանդիպեցինք "այնտեղ"... Դու ինձ բնականաբար չէիր հիշի...
Ու ամեն ինչ սկսվեց 0-ից... Ավելի ճիշտ՝ 10-ից...

Հիշում եմ, մի օր քայլում էինք փողոցով, *******յանի մոտ էինք գնում... Ճանապարհին ինձ սովորեցնում էիր, թե փողոցով քայլելիս, փողոց անցնելիս ինչին ուշադիր լինեմ...

Մի օր ուզեցիր միայն ինձ համար դասախոսություն կարդաիր, 19** թվականի դեպքի մասին... Թե ոնց է եղել սկզբից մինչև վերջ... ու վերջից հետո...
Ուղղաթիռների "անձրև", կիլոմետրանոց ցելոֆան, փլավքամիկ վագոն(դոմիկ) ու էլ ոչինչ... ու մեկ էլ հետո, այդ 75 հոգին ուրիշ տեղ հայտնվեցին՝ արդեն մահացած...

*-րդ հարկւոմ էինք... Սուրճ, սիգարետ... Մութը ընկել էր... Գումարած զարհուրելի պատմությունը` իր փաստերով... Բայց ես չէի վախենում...
Այդ օրվանից ինձ ընդունեցիր, սիրեցիր, հարգեցիր... Աչքերիս արտահայտություններն ու ռեակցիաները  "դուրտ եկել էին"...
Սովորեցնում էիր... Ես այս կյանքի ի՞նչը չսովորեցի քեզանից... 

Ու սկսվեց աշխատանքը մեր... Որ հետո "անտանելի" պիտի դառնար ինձ համար... 

"Գտնում ես սա, սա, սա... գնում ես ստեղ, ստեղ ու ստեղ, ման ես գալիս, հանում ես սա... Հետո փնտրում գտնում ես սա, սա սա... "
Հաջորդ օրը. "Գտա՞ր" (ամբողջը նկատի ունենալով)...  
Վախ մամա ջան. "Չէ", ամոթով ասում էի ես...

Ջղայնանում էիր, թեև ինքդ էլ լավ հասկանում էիր, որ մի օրում հնարավոր չէ գտնել այդ ամբողջը, նույնիսկ շաբաթում...
Բայց արի ու տես, որ տարիների ընթացքում, մի քանի անգամ, հաջողվեց ինձ մեկ օրում գտնել ամբողջներ, որ շաբաթում նույնիսկ հնարավոր չէր գտնել...
Ոչ մի գոհության նշույլ... Չնայած հասկանում եմ, հատուկ էիր տենց անում...

Ո'չ ընդմիջում, ո'չ հաց ուտել, ո'չ սուրճ խմել... Սրանցից ոչ մեկը տրված չէր ինձ...
Էտքան տարի... Միայն աշխատել, գտնել, գտնել...

"Խաչապուրիս վերջացնեմ, ու փնտրեմ". ..  "Չէ', հենց հիմա"...
"Սուրճս մի կում է մնացել"... "Չէ', հենց հիմա"...
"Զուքարան գնամ"...  "Չէ', հենց հիմա"...

Հոգնեցի, ջղայնացա... Նեղացա... Էլ չէի ուզում աշխատել...
Էլ չէի ուզում, որ դու գաս...                    (Գիտե՞ս խիղճս ոնց է տանջում, որ այսպես եմ մտածել...)

Ու դու չեկար... Ու դու չեկար, նոր հասկացա, թե ինչքան բան եմ կորցնում, ու թե ինչեր այլևս... էլ չեն լինում...
Երանի գայիր, ջղայնանաիր, ես հաց չուտեի, ու աշխատեի... Բայց դու գայիր, բայց դու լինեյի'ր...
Չէ, ես բնավ մազոխիստ չեմ, Պարզապես հանուն այդ մեծ գործերի, արժեր, որ ես անվերջ տանջվեի` գործը լիներ...

Երանի գայիր...

Հանձնարարություններդ հերիք են, որ ես ամբողջ կյանքում աշխատեմ... Բոլոր հանձնարարություններդ կատարելու եմ...

Երանի գայիր...

ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՍԱՎՈՐԻ...


no comment,                       ուզում եմ մենակ մնալ...
Subscribe
Comments for this post were disabled by the author