ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Որտեղի՞ց են գալիս այս մեսիջները...

Մեսիջները...

Աբովյանի քաղաքապետը կասկածներ
չունի...
Եվ դա բնական է, որ չունի...
Որովհետև կասկածները նա չէ, որ պետք է ունենա... այլ...

Այսօր Աբովյանի քաղաքապետարանի շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել, և աշխատակիցները տեղահանվել էին շենքից։ Իսկ հունվարի 9-ին էլ «Աբովյան սիթի» սուպերմարկետի վրա էր հարձակում կատարվել։ Այսօր զրուցեցինք Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հետ, որը նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Նա մեզ հետ զրույցում նշեց որ ռումբ է տեղադրված ոչ միայն քաղաքապետարանի, այլ նաև գործկոմի շենքում։ Ավելին, քաղաքապետարանի շենքում են գտնվում մի շարք այլ պետական հինարկներ, օրինակ` հարկադիրն ու հարկայինը։ Իսկ «Աբովյան սիթին» պատկանում է ոչ թե իրեն, այլ իր ազգականին։

Ինչևէ, մեր այն հարցին, թե այստեղ քաղաքական միտում տեսնո՞ւմ է, և որտեղի՞ց է գալիս այս մեսիջը` պատասխանեց. «Ո'չ: Ինչ վերաբերում է հաճախակի կրկնվող դեպքերին և դրանց մեսիջներին` այդ մասին իրավապահ մարմիններին հարցրեք»։ Չնայած նշեց նաև, որ որպես քաղաքապետ կասածներ էլ չունի, թե որտեղից են այս մեսիջները գալիս։

Որովհետև գայլը սարի ետևն է...
Եվ ինչ որ տեղ, մի շատ լավ տեղ...
Ինչ որ մի բան... կարևոր բան...
սխալ է...

Tags: Աբովյան, Մեսիջ, Մեսիջներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments