ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Սահմանադրության մեջ "կամ" է գրված...

1.ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
Գլուխ 1: ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 6. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին:
Օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո: Այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:  Իսկ հաստատվել կարող են ?
Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:



Կարդացեք նաև  ՀՀ սահմանադրության 81 հոդվածի 2-րդ կետը,     ՀՀ օրենքը «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ,   մասնավորապես   հոդված 24.2   և հոդված 25.

Ինչպես նաև 03.07.2007 «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հոդված 4. , որտեղ գրված է ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի». Այն ինչ, այս դեպքում, ճիշտ հակառակը պետք է լիներ...


2.
 «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 24.2 -ում բացակայում է ՀՀ սահմանադրության 81.2.ա կետը " որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն, "


3.
 ՀՀ սահմանադրության 81.3 վտանգավոր է.  Այս 3-րդ կետի բովանդակությունը նույնպես բացակայում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում.

հ..գ.
Հնարավոր է, որ ես ինչ որ բան բաց եմ թողել, չեմ նկատել. Սխալ եմ հասկացել կամ սխալ եմ պատկերացնում.
Հետեվաբար լավ կլինի լրացուցիչ ուսումնասիրել... Նոր հիմնվել.
Tags: ՀՀ սահմանադրություն, ՀՀ օրենք, Միայն, Միջազգային պայմանագրեր, կամ, և
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments