ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Սա ՄԻԱՅՆ մամուլից... ԱՆՏԻՊ բաներ էլ կլինեն շուտով ԽԱՐԱՆյան...

Ազգագրագե՞տ... Ի՞նչ ազգագրագետ... Ո՞ւմ ազգագրագետ...

ԱզգաԱՆգրագետ...
Հրանուշ ԽԱՐԱՆյան -ի մասին


Այնուամենայնիվ ի՞նչ կապ ունի Հ.Խառատյանը «Եհովայի վկաներ» աղանդի հետ։ Հետո ի՞նչ, որ այդ աղանդը Հայաստանում որպես կրոնական կազմակերպություն գրանցելու ժամանակ նա է եղել կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետը։ Խնդիրը, սակայն, այն է, որ հիշյալ եւ հույժ վտանգավոր աղանդը Հայաստանում որպես կրոնական կազմակերպություն չէր կարող գրանցվել, եթե Հ.Խառատյանը օրենքի խախտմամբ նրանց չտար գրանցման համար անհրաժեշտ փաստաթուղթը։
Խոսքը մասնավորապես «ՀՀ «Եհովայի վկաներ» կրոնական համայնքի՝ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պայմաններին բավարարելու վերաբերյալ» Հ.Խառատյանի ստորագրած 24.03.2004թ. փորձագիտական եզրակացության մասին է։ Փաստաթուղթ, որը նա տվել է նշված օրենքով սահմանված պահանջի ու պայմանների (14-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 5-րդ հոդվածի «բ», «գ», ենթակետեր) խախտմամբ։

Իսկ թե ինչո՞ւ, կարծում ենք, այժմ արդեն կարելի է ենթադրել։ Եթե Հ.Խառատյանը այս մեղադրանքի կամ քննադատության հիմնավորում-մանրամասները ցանկանա, սիրով կարող ենք հրապարակել։

www.armtown.com/news/am/has/20080906/286591393/



«Եհովայի վկաների» քարոզիչները, իրենց ուռկանը գցելով միամիտ մարդկանց հոգիները, ուղիղ գծով առաջնորդում են դեպի հավիտենական դժոխք։
Զարմանալի է, բայց փաստ, որ այս աղանդի ներկայացուցիչները, բացարձակապես կապ չունենալով քրիստոնեության հետ, իրենց անվանում են քրիստոնյաներ։ Առավել ևս տարակուսելի է, երբ այդ բանը պնդում են կառավարության անդամները։ Զորօրինակ, երբ 2004, թե 2005-ին «Հ1» հեռուստաալիքով Արթուր Բախտամյանի «Անիվների վրա» հաղորդաշարի շրջանակներում կազմակերպված էր բանավեճ արդարադատության նախարարության կողմից այս աղանդը պետականորեն գրանցելու կապակցությամբ, կառավարության կողմից պատասխանում էր կառավարության աշխատակազմից կրոնի հարցերով գլխավոր պատասխանատու, իմ և շատերի կողմից հարգված, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Նա համարյա կոկորդը պատռելով բղավում էր. «Եհովայի վկաները» քրիստոնյաներ են»։ Եվ այսպես, արդյոք «Եհովայի վկաները» քրիստոնյա՞ են, թե՞...

www.idefacto.am/page.php




Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի մեզանում ուսումնասիրված չէ պատմական փորձը, մեր կրոնական անցյալը. «Անգամ աղանդավորական տերմինով պիտակավորված Պավլիկյան շարժման մասին, որ դեռևս խորհրդային շրջանում էր շարադրվել դասագրքերում, այսօր ցանկանում են հանել։ Իսկ պատմական նման իրողությունները հանրությանը հնարավորություն են տալիս ինքնւրույն դատողություններ անելու սեփական անցյալի մասին»։
 
Ազգագրագետի կարծիքով, դպրոցներում ոչ թե կրոն, այլ կրոնագիտություն պիտի դասավանդվի։  
 
Ըստ տիկին Խառատյանի, մեր հասարակությունը հետզհետե ավելի տոլեռանտ վերաբերմունք է ցուցաբերում այլ կրոնական համայնքների նկատմամբ․ ավելին՝ նրա խոսքով, կրոնական տարբեր համայնքների հետևորդ հարևանների հարաբերությունները շարունակում են մնալ մարդկայինի տիրույթում։ 

www.lragir.am/armsrc/society33978.html


Ըստ Խառատյանի, որը մասնագիտությամբ ազգագրագետ է,:)))))))))  ազգային հասկացությունը ընդհանրապես խնդրահարույց է, եւ օգտագործվում է երկու իմաստով. մի դեպքում՝ այն հասկացվում է էթնիկական, մի այլ դեպքում` պետական:

Բացի այդ, նա ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցին ազգային որակելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հետեւորդները միայն հայերը չեն, Ադրբեջանում բնակվող ուդիները նույնպես առաքելական են:

www.168.am/am/articles/9666-pr



Կրոնական ազատություն և հանդուրժողականություն:
Թեմայի շուրջ “Հայելի” ակումբում բանավիճել են Ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչության տնօրեն Հրանուշ Խառատյանը և Տեր-Հակոբ Խաչատրյանը:


Հրանուշ Խառատյան
ՀՀ սահմանադրության համաձայն Հայաստանում կրոնն անջատ է պետությունից: Նշանակում է ` պետությունն իր վարչական մարմիններով չի միջամտում կրոնական կազմակերպությունների ներքին խնդիրներին, այլ դրանք դիտարկում է որպես ինքնուրույն, կամավոր միություններ /ինչպես ՀԿ-ները/: Պետությունը չունի քաղաքացուն որևէ կրոն դավանել պարտադրելու իրավունք: Այդուհանդերձ կան կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներ: Առաջին  օրենքը` ”Խղճի և կրոնական կազմակերպությունների մասին”,  ընդունվել է 1991 թվականին և շատ քիչ փոփոխություններով շարունակում է գործել մինչ օրս: Օրենքն ամրագրում է` յուրաքանչյուր մարդ ազատ է դավանել իր նախընտրած կրոնական ուսմունքը, կարող է և որևէ ուսմունք չդավանել, իսկ պետությունը չպետք է միջամտի այս հարցերին: Օրենքը փորձում է կարգավորել կրոնական համոզմունքներ տարածելու ձևերը և չի արգելում կրոնական կազմակերպությունների` դավանողների կողմից կազմակերպվող հավաքներին, ծիսակատարություններ անցկացնելուն և այլն: Մասսայական քարոզչության դերը, համաձայն օրենքի,  վերապահված է միայն հայ առաքելական եկեղեցուն: Ըստ որենքի որևէ կրոնական կազմակերպություն առավել ընդարձակ հրապարակայնություն ծավալելու համար պետք է համապատասխան մարմիններից թույլատվություն ստանան: Կան նաև կրոնական կազմակերպությունների գործունեության մասին վերջերս ընդունված մասնավոր օրենքներ /”Հայ առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող” օրենք, “Այլընտրանքային ծառայության մասին” օրենքը/, անուղղակի օրենքներ` մասնավորապես կրթության մասին օրենքը, ըստ որի կրթությունը ՀՀ-ում աշխարհիկ է: Իրավական դաշտում որոշաի դժվարություններ կան մեզ համար, որը կայանում է հետևյալում` ՀՀ սահմանադրության մեջ հստակ նշվում է, որ յուրաքանչյուրն ազատ է իր դավանանքն ընտրելու հարցում, սակայն կրոնական կազմակերպությունների մասին օրենքի քարոզչության սահմանափակման դրույթով արդեն որոշակի հակասություններ են առաջանում: Մեր փորձագիտական աշխատանքները ցույց են տալիս, որ երևույթի նկատմամբ հայ ժողովուրդը ընդհանուր առմամբ հանդուրժողական և բարյացակամ/ փոքր-ինչ խիստ է ասված/ է վերաբերվում այլադավաններին: Կան երկրներ, որտեղ կրոնական կազմակերպությունների նկատմամբ բացարձակ անտարբեր վերաբերմունք է դրսևորվում: Հայաստանում անտարբեր չեն, սակայն ագրեսիվ տրամադրվածություն ևս չկա: Թերևս մեր ժողովուրդը անբարյացկամ վերաբերմունք է դրսևորում դրանց քարոզչության որոշ ձևերի նկատմամբ, մասնավորոպես փողոցում կանգնեցնելով, տներ այցելեով փորձում են պարտադրել` լսեն իրենց դավանանքի մասին: Փաստորեն խախտվում է մարդու ազատության իրավունքը: Միջազգային նորմը չի հստակեցրել այս սահմանը: Երբեմն զավեշտի հասնող խորհուրդներ է տրվում` թող մարդիկ իրենց դռներին “ինձ չանհանգստացնել կրոնական առաջարկով” ցուցանակ փակցնեն:


Տեր-Հակոբ քահանա Խաչատրյան
Կա՞ն դեպքեր, երբ ընտանիքները քայքայվել են կրոնական հողի վրա:

Հրանուշ Խառատյան
Դեպքեր կան, երբ ամուսինների բաժանությունը պատճառաբանվել է տարբեր կրոնական ուղղությունների հետևելու փաստով:

Տեր-Հակոբ քահանա Խաչատրյան
Իսկ գիտե՞ք դեպքեր, երբ ընտանիքի անդամներից մեկը, դավանելով որևէ կրոնական կազմակերպության, հոգեկան անհավասարակշռություն է ձեռք բերել:

Հրանուշ Խառատյան
Ոչ: Մենք չունենք նման դեպքեր:


www.hayeli.am/


մի նյութ էլ այստեղ  religions.am/index.php



.
Tags: "կառուսել", Աղանդավոր, Աղանդավորական կառույցներ, Աղանդներ, Աղանդների հովանավոր, ԽԱՐԱՆյան, Կառուսել, Հրանուշ ԽԱՐԱՆյան, Հրանուշ խառատյան, ազգաԱՆգրագետ, եհովայի բլյատներ, կին մասոն, կրոնական կազմակերպություններ, կրոնական կառույցներ, մասոն, օբիժնիկ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 25 comments