January 28th, 2012

ՊարզԷՄ, ParzeM

Սերգեյ Դանիելյանից պահանջում ենք ՈՉ ՄԻԱՅՆ ներողություն !!!

https://www.facebook.com/events/361239853886375/

Հրապարակային ներողությունն այն մինիմումն է, որ պետք է անի նա.
Այլև պետք է կանգնի դատարանի առաջ, և դատարանի վճռով, ԲՈԼՈՐ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՆ հատուցի բարոյական վնասի համար.
Թեկուզ սիմվոլիկ գումար.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրենից ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք կազմել դատական հայց.
Չէ որ Դանիելյանի արտահայտությունը վիրավորում, ոտնահարում է մարդու (մարդկանց) արժանապատվությունը...
Որպես մարդու իրավունքների ազնիվ պաշտպան, Սաքունցը իր գրասենյակով պետք է որ մտնի դատարան այս այցով. Հետո ինչ, որ Դանիելյանը պաշտոնյա չէ...

Սերգեյ Դանիելյան.
«Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա».

հ.գ.
Իսկ եթե այնուամենայնիվ Դանիելյանը ներողություն չխնդրի, դա էլ իր դրական կողմը կարող է ունենալ...