July 29th, 2011

Justice, Eazy

Պենտագոն. Երեւանն ու Բաքուն ի վիճակի չեն ավարտին հասցնել ԼՂ խնդրի հիմնարար սկզբունքների համաձայնեցու

Հուլիս 29, 2011 | 11:24
ԵԱՀԿ խաղաղարար ջանքերի տեսանկյունից` Ղարաբաղի շուրջ բանակացություններում արձանագրվել է «մեկ քայլ հետընթաց»: Այդ մասին հուլիսի 28-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

Նրա խոսքով` հունիսի 24-ին Կազանում կայացած հանդիպման ժամանակ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում հնարավոր չեղավ ապահովել «առաջընթաց», իսկ «լարվածությունը երկու կողմերի շփման գծում աճում է»:

Նրա հաղորդած տեղեկատվության համաձայն` Հայաստանն ու Ադրբեջանը «նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել ղարաբաղյան հարցի հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ապակառուցողական եւ վտանգավոր անելանալի իրավիճակում», տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի Եվորպային եւ Եվրասիայի գործերով օգնական Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Բարաք Օբամայի աշխատակազմը կողմ է, որ ԵԱՀԿ-ն անմիջական դերակատարություն ունենա հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների կառրգավորման գործում:

«ԵԱՀԿ-ն պետք է շարունակի անմիջական դերակատարումը Վրաստանի, Մոլդովայի եւ Լեռնային Ղարաբաղի տեւական հակամարտությունների կարգավորման գործում»,- ասել է Գորդոնը: Նրա տեսանկյունից, «այդ հակամարտություններն ունեն կազմաքանդիչ ներուժ, որն ի զորու է ապակայունացնել անվտանգությունը ԵԱՀԿ տարածքում»: ԱՄՆ-ի տեսանկյունից այդ հակամարտությունների հաղթահարումը «պետք է ԵԱՀԿ-ի եւ նրա անդամ պետությունների համար մնա բարձր առաջնահերթությունների շարքում»: