February 10th, 2011

Արդարություն, Справедливость

Ինչքա՞ն երկար եմ սպասել... Գորիկ Հակոբյանի "հարցականը" շատ դուրս եկավ

 Հրայր Թովմասյանը պնդում է, որ ԱԱԾ-ի հետ տարաձայնություն չունի    
Չունես... Կունենաս...

Դու տենց ես կարծում, ես էլ ասում եմ, որ այլևս ունես և ունենալու ես...


13:28 • 10.02.11

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ նախորդ հինգշաբթի կառավարության նիստում իր և Գորիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած բանավեճին՝ վստահեցնելով, որ Ազգային անվտանգության ծառայության և արդարադատության նախարարության միջև տարաձայնություններ չկան։

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը դժգոհել էր երթերի, հանրահավաքների ու ցույցերի անցկացումը և դրանց ժամանակ իրավապահ մարմինների գործողությունները կանոնակարգող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի կապակցությամբ, որը կառավարության նիստում ներկայացնում էր Հրայր Թովմասյանը։ Մասնավորապես,

Հակոբյանը նշել էր. «Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»։ Ի պատասխան Հրայր Թովմասյանը խորհուրդ էր տվել կարդալ ՀՀ Սահմանադրությունը։

Ինչ խնդալու է.  Այ թուլա, էտ քո խորհրդով հա՞ Գորիկ Հակոբյանը պիտի սահմանադրությունը կարդար. Այսինքն ինչ, Գորիկ Հակոբյանը սահմանադրությունը չէր կարդացել հա՞ մինչ այդ.

Այս բանավեճին լրագրողներ խնդրանքով անդրադարձավ նաև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ նշելով. «Կարծում եմ՝ դա վիճաբանություն կոչել չի կարելի, ուղղակի ամեն գերատեսչություն իր շահերն ունի, իր խնդիրներն ունի»։ Ապուշություն...Բոլոր գերատեսչությունների շահը մեկը պետք է լինի. Հայաստանի Հանրապետության հզորացումը, անվտանգության մակարդակի բարձրացումը և այլն.  Իսկ Ազգային անվտանգության ծառայության շահը, որ հենց իր ֆունկցիան է, նույնիսկ անվան մեջ երևում է. 

Եվ Գորիկ Հակոբյանի այդպիսի արձագանքը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության շահը ուրիշ է. Շահատուն էլ` Եվրոպայից.