January 25th, 2011

Justice, Eazy

Որովհետև ուսուցիչների 70 տոկոսը կանայք են... Ուսուցիչներից անցում դեպի Վարժապետների... Մաս 1

Ասում ենք. "Դպրոցից սկսենք"... Կամ մանկապարտեզից...  Չի օգնի...

Մի բան գիտեմ, որ մինչեվ 20-րդ դարի սկիզբ, ուսուչիչները արական սեռի ներկայացուցիգներն էին, ովքեր Վարժապետի բարձր կոչումն էին կրում...

Սովետական միության տարիներին, պատկերը փոխվեց. Եվ արդեն վերջին տարիներին, դպրոցներում մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներ էին. Հիմա էլ.

Լավ չի. 
Ինձ սխալ պետք չի հասկանալ, մարդս մարդ լինի, և ուսուցիչս ուսուցիչ լինի. ինքս էլ շատ լավ կին ուսուցիչներ եմ ունեցել, և այն տարիներին, որ շատ բաների մասին չէր կարելի խոսել, ես իմ կին ուսուցիչներից եմ լսել, իմացել.
Բայց Վարժապետությունը լրիվ ուրիշ բան է.
Եվ կինը իհարկե ավելի մեծ ու կարևոր ուսուցիչ է, պարզապես տանը...

Դասականների վերջին մոհեկանները ճեմարանական կրթություն ստացածներն էին. Որոնք կրթությունը ստացել էին Վարժապետներից...
Դասականներից ով չի ճեմարանական կրթություն ստացել...?  Գրեթե բոլորը ճեմարանական են եղել.
Նրանցով ավարտվեց...  Սովետական միության տարիներին եկեղեցու չգործելը բերեց նրան, որ Վարժապետությունը փոխանցվեց ուսուցիչներին.

Ինձ ներող եղեք, բայց մենք մեր դասականների կալիբրի դասականներ չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դպրոցներում ուսուցիչներն են դաս տալիս` Վարժապետների փոխարեն.

Ինչու նախկինում երեխան գնալով եկեղեցի, "Առավոտ լուսո"  երգելով ավելի Հայ էր մեծանում քան հիմա...? (վայ, "Ձորի Միրոն" հիշեցի համ էլ)

Ինչու երեխան եկեղեցու կիրակնօրյա դպրոցում սովորելիս, ճեմարանում սովորելիս դառնում էր մեկը, ում հետագայում մենք կամ աշխարհը  մեծերի, դասականների շարքն էինք դասում ?  Ինչու էր այդպես ?...

 

Justice, Eazy

Որովհետև ուսուցիչների 70 տոկոսը կանայք են... Ուսուցիչներից անցում դեպի Վարժապետների... Մաս 2

Մաս 1

Իսկ հիմա...  Մանկավարժական համալսարան... Ամենացածր բալերով ընդունվում են ապագա ուսուցիչները...  Փոխանակ ճիշտ հակառակը լինի...
Ընդունվում են մարդիք, ովքեր հետո դպրոցներում մեր երեխաներին պիտի դասավանդեն ...
Ինչ պիտի սովորեցնեն?... Եվ ինչ պիտի սովորեն?...

Մի փոստիս մեջ գրել եմ. Ընկերոջս հետ գնացել էինք մի բար (մանկավարժական համալսարանի մոտ), խոսելու բան կար. 
Ահավոր էր...
Դե բար էր, զույգեր... ովքեր զույգվում էին խցիկներում...
Կեսօրին մոտ էր...  մեկ էլ հանկարծ, 5 րոպեյվա մեջ, բոլոր զույգերը լքեցին տարածքը... Զարմացել էինք, թե այդ փոքր տեղում ոնց էին այդքան զույգ "տեղավորվել"...
Հետո ենք հասկացել. թե ինչու 5 րոպեյվա մեջ այդպես և այդքան հեռացան... 2-րդ հերթի ժամն էր եկել... ֆուուու....
Նրանք են մտնում դպրոց, և նրանք են դասավանդում մեր երեխաներին...

Բնականաբար բոլորը չեն այդպիսին. Բնականաբար մարդկանց անձնական կյանքին չեմ դեմ... Բայց թող ամենացածր բալերով ընդունվողները ապագա ուսուցիչները չլինեն...

Գնացեք մանկավարժական համալսարանի մոտակայքի բարերը... կեսօրի մոտ... (2-րդ հերթի ժամերը չգիտեմ)...  Կտեսնեք, թե ինչպես են 5 րոպեյվա մեջ լքում "խցիկները" մեր երեխաների ապագա ուսուցիչները... Գոնե ԱՐԴԵՆ երևի ՀԱՆԳՍՏԱՑԱԾ գնում են, դասի են նստում... Չնայած ով իմանա...