?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հասկացողը կհասկանա

 Հայաստանը 69-րդ տեղն է զբաղեցնում «Նորարարությունների գլոբալ ինդեքս» (Global Innovation Index) վարկանիշում, որը հրապարակել է Insead ֆրանսիական բիզնես-դպրոցը: Երկիրը 2010թ. համեմատ իր դիրքերը բարելավել է 13 հորիզոնականով (82-րդ տեղ), իսկ 2009թ. համեմատ` 35-ով (104-րդ տեղ): Ընդհանուր առմամբ վարկանիշում գնահատվել են աշխարհի 125 երկրների տվյալներ:
Զեկույցի համաձայն, վարկանիշի առաջատարը Շվեյցարիան է, որին հաջորդում է Շվեդիան, այնուհետև` Սինգապուրը: Չորրորդ տեղում է հայտնվել Հոնկոնգը: Տասնյակում ընդգրկվել են նաև Ֆինլանդիան, Դանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան:
Վերը նշվածներից բացի առաջատար բարձր տեխնոլոգիական տերությունների քսանյակում տեղ են գտել Իսլանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Ավստրիան և Ճապոնիան: Այսպիսով, նորարարությունների գծով աշխարհի 20 առաջատար երկրներից 12-ը եվրոպական են:
ԱՊՀ երկրներից Global Innovation Index վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, Ուկրաինան` 60-րդ, Ղազախստանը 84-րդ տեղում է, Ղրղզստանը` 85-րդ, Ադրբեջանը` 88-րդ և Տաջիկստանը` 116-րդ:

Comments

( 2 comments — Leave a comment )
gago_berlin
Jul. 15th, 2011 08:50 am (UTC)
hetaqrqir a te inch tegh kzbaghecner 1987 tvin Haykakan SSHn :))
parze
Jul. 15th, 2011 06:09 pm (UTC)
Խելքս չի կտրում, հլը դու ասա :)
( 2 comments — Leave a comment )