ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Սառույցը կոտրվեց...

Միայն կուզենայի հարցնել, Հրանուշ Խառատյանը ուր է, չկա...
Թե կա, ես չեմ նկատում ?

Այնուհանդերձ սկսեմ սառույցից.

Երկար հետևում էի գործընթացներին. Հատուկ բան չէի գրում այս մասին.
"Եհովայի վկաներ", "Կյանքի խոսք", աղնդներ.  Այ ասյտեղ է, որ սառույցը կոտրվեց. 

Ճշմարտության համար պետք է ասեմ, որ շատ ուշ տեղի ունեցավ այս ամենը. Այս ընթացքում որքան վնաս է հասցվել... և որքան է խաթարվել ՀՀ և Հայ մարդու անվտանգույթունը, (Հոգևորից մինչև ֆիզիկական) հայտնի է Աստծուն և նրանց, ում հայտնի է...
Նույնպես Աստծուն և նրանց է հայտնի, թե որքան մարդ է ֆիզիկապես կյանքից հեռացել աղանդների քայքայիչ գործունեությունից. Էլ չխոսեմ հոգեպես կյանքից հեռացողների մասին.

Արդյոք  եվրո   մարդու "իրավունքները"  արժեին այնքան, որ այսքան տարի ոտնահարվեին իսկական-բնական՝ մարդու իրավունքները. Կյանքի իրավունքը... 

Այդյոք արևմուտքի աչքին "դեմոկրատ" երևալը արժեր ՀՀ թեկուզ մեկ քաղաքացու կյանք թե ոչ.   Հարցեր, որոնց պատասխան տալը դժվար է... Շատ դժվար...

Արդյոք սառույը պետք է կոտրվեր միայն այն ժամանակ, երբ աղանդները էնքան հաբռգեցին, որ մտածեցին պետության վրա նայեզդ անել...

Հարգելիներս... ՀՀ քաղաքացին է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ... Եվ պետությունը ՔԱՂԱՔԱՑԻՆ է...   Ում է պետք այն պետությունը, որ քաղաքացի չունի. Կամ ինչ պետություն, առանց քաղաքացիների ու ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ...


Ինչպես ասում են, "լավ է ուշ քան երբեք". Սառույցը կոտրվեց...   Միայն Հրանուշ Խառատյանին չեմ նկատում... 

հ. գ.
Հիշեցնեմ, որ նաև Հրանուշ Խառատյանի թեթև (իրականում ծանր) ձեռքով էր, որ "Եհովայի վկաները" գրանցում ստացան ՀՀ-ում.
Եվ նա էր, որ կոկորդը պատռում էր թե,  "Եհովայի վկաները" քրիստոնյա են.
 
http://parze.livejournal.com/57332.html
 

http://parze.livejournal.com/58457.html

   


Tags: Աղանդներ, Աղանդների հովանավոր, Եհովայի վկաներ, Հրանուշ ԽԱՐԱՆյան, Հրանուշ խառատյան, կյանքի խոսք
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 8 comments