?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

 Վսյո հա ?   Բան չկա ?         Այսինքն նրան քաղաքական դրդապատճառներով էին պահում ?

Գիտեմ,  հիմա կասեք կռվելա, հերոսա.  Այո, կռվելա...   Բայց իրան ազգային հերոս չի կարելի ասել, կամ տալ.   Հաշվի առնելով...

Այնպես որ,  ճիշտ կլինի մի հատ լավ մտածեն Սասունի հարցով. Ուրիշ հարց կա.  Չի կարելի այդ հարցը անտեսել...


հ.գ.
Հասկանում եմ, թե ինչ ռիսկ եմ անում այսպիսի բան գրելով.  
Հիմա շատերը, ովքեր նրա կռված լինելու փաստը գիտեն միայն, գուցե զարմանան, անշնորհակալ դիտեն ինձ. 
Բայց հարգելի նույնիկս Սասունի ընկերներ. Կա բան, որը դուք չգիտեք.  Իսկ եթե գիտեք, ուրեմն կհասկանաք ինչ եմ ակնարկում. 



Սասուն Միքայելյան
Արցախյան ազատամարտը նոր էջ բացեց հայոց փառապանծ տարեգրության բազմահատորյակում։ Բազմաթիվ հայ քաջորդիներ ոգեշնչված նախնյաց հերոսական կերպարով, կենաց և մահու պայքարում մեկ անգամ ևս հաստատեցին հայրենի հողին տեր կանգնելու և ազատ, անկախ ապրելու անկոտրում կամքը։ Հայոց հաղթանակները, սակայն, առանց զոհերի և դժվարությունների չեն լինում։ Այս անգամ էլ հող հայրենին ցողվեց իր զավակներից շատերի արյամբ, հաղթանակն ամրագրվեց նրանց կյանքի գնով։ Իսկ ողջ մնացածներին ուխտեցին հավատարիմ մնալ նահատակների երկիրը պաշտպանեկլու, շենացնելու սուրբ պատգամին։
Ազգային ժողովի պատգամավոր, Երկրպահ կազմարարական միության վարչության անդամ Սասուն Միքայելյանն այդ պատգամի հավատարիմ ուխտավորներից է։
Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական առաջին բախումները, Միքայելյանը մի խումբ հրազդանցի երիտասարդների հետ երեք տասնյակ մեքենաներից կազմած ավտոշարասյունով կազմակերպում է Արդրբեջանի Չարդախլու, Բադա, Ջագիր գյուղերի հայազգի բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Այնուհետև համոզվելով, որ Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանության կարիք ունեն, Հրազդանում կազմավորվում է «Սասուն» կազմավորական ջոկատը, ստանձնելով վերջինիս հրամանատարությունը։ Ջոկատի մարտական ուղին սկսվում է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերից, ձգվում Նոյեմբերյանի Բարդավան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերով, թրծվում Շահումյանի և Մրտունաշենի ինքնապաշտպանական մարտերում։ Մարտի դաշտում հաճախ հայտնվելով դժվարի իրավիճակներում, ջոկատայիններն իրենց հրամանատարի քաջությունն ու կազմակերպչական հմուտ ունակությունները զգալու բազում հնարավորություններ ունեցան։ Միքայելյանին հաջողվել է անգամ յոթ օր շարունակ շրջափակված լինելով խորհրդային բանակի կողմից, ստեղծված իրավիճակից ջոկատն անկորուստ դուրս բերել և շարունակել մարտերը։ 1991 թ-ին Միքայելյանն իր ջոկատով Հաթերքում խոչընդոտում է գյուղի հայաթափության խորհրդային բանակի մտադրությունը։ 1990-ին ոջալու, Ումոդլուի, Սրխավենդի ազատգրման մարտերից հետո ջոկատը մասնակցում է Շուշիի ազատգրմանը, որտեղ էլ Միքայելյանը ծանր վիրավորվում է, ստանալով հարյուրից ավելի բեկորային վնասվածք։ Դրանց մեծ մասն այդպես էլ հնարավոր չի եղել հեռացնել։ Վերքերից լիովին չապաքինված, նա կրկին վերադառնում է ռազմի դաշտ և շարունակում մարտական գործողությունները մինչև զինադադարի հաստատումը։ Մարտական սխրանքի համար Միքայելյանը պարգևատրվել է ԼՂՀ ‹‹Մարտական երախտագիտություն›› և ‹‹Արիության›› մեդալներով, ստացել է փոխգնդապետի կոչում։
Հետագա գործունեության ընթացքում էլ հոգով մնալով հայրենիքի նվիրյալ զինվորը, Միքայելյանն ուշադրությունից դուրս չի թողել իր զինակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրները։ Վերջիններիս թիվը միայն Հրազդանում հասնում է 147-ի։ Նրա անմիջական նախաձեռնությամբ Հրազդանում կառուցվել է փառքի սրահ, ուր որպես սուրբ մասունքներ պահ-պանվում են զոհվածներին պատկանող զանազան իրեր։ Ակսվել է նաև պանթեոնի շինարարությունը։ Միաքայելյանը մշտապես նախաձեռնում է տոնական և հիշատակի տարելիցների հանդիսավոր արարողություններ։ Ինքն էլ դրանց ակտիվ մասնակիցն է և հայրե-նասիրական երգերի գեղեցիկ կատարող։ Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում մարզի ազատամարտիկների հետ, ծանոթանում նրանց հոզող հարցերին, որոնք հետագայում հնչեցվում են բարձրագւոյն օրենսդիր մարմնի ամբիոնից։

Ռ.ՊԵՊԱՆՅԱՆ