?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

 Վերժինե Սվազլյան: Հայոց Ցեղասպանություն իրականացնողների հանդեպ էլ Նյուրնբերգ կլինի

Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, հիշեմ  մի կարևոր տերմին.

Հայոց Նյուրնբերգ

Այո, ժամանակին չասեցին.  Ռուզվելտ, Չերչիլ, Ստալին ՃԱՆԱՉԵՔ.
Մտան ԴԱՏԱՐԱՆ, Նյուրնբերգ քաղաքում,
ստացան  ԴԱՏԱՐԱՆԻ  Վճիռը ու մինչև հիմա վայելում են...

Վերջապես մենք երբ ենք մտնելու ԴԱՏԱՐԱՆ ??    Թե չէ "Օբամա, Բրաուն, Մեդվեդև, Սարկոզի... Ճանաչեք... լավ էլի խնդրում ենք չանաչեք... օգտագործեք ցեղասպանություն բառը լավ էլի"...     ասելով և հայցելով բան դուրս չի եկել ու չի գալու...   Օրինակ, որ այս տարի Օբաման  ՀԱՅԵՐԵՆՈՎ  "ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ"  ասի, լիքը բավարարվելու ենք չէ ???    
"Հայոց Նյուրնբերգ" տերմինի ինձ հայտնի խրոնոլոգիան... կարող եք օգնել ավելացնեմ, լրացնեմ.

1. Հայոց Նյուրնբերգը դեռևս չի կայացել  -------------  Ուխտ Արարատի, մարտ, 2007թ.

2. «ԱՆԱՎԱՐՏ ՆՅՈՒՐՆԲԵՐԳ». -------------    Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նոյեմբեր, 2009թ.

3. Հայոց Նյուրենբերգը իրագործվելու է -----------------  ՊարզԷ, Փետրվար, 2010թ. 
4. “Իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը”: ------------  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան, մարտ, 2010թ.

5. "հայոց ցեղասպանությունը դատապարտող Նյուրենբերգը" --------- Դավիթ Ալեքսանյան, դեկտեմբեր, 2010թ. 

6.  "Հայոց Ցեղասպանություն իրականացնողների հանդեպ էլ Նյուրնբերգ կլինի" -----------  Վերժինե Սվազլյան, ապրիլ, 2011թ.


  

Comments

( 4 comments — Leave a comment )
lernci
Apr. 22nd, 2011 06:42 am (UTC)
Արգենտինան դատական որոշմամբ ճանաչեց Հայոց ցեղասպանու
(Նոյյան Տապան - 05.04.2011) Շաբաթավերջին Արգենտինան դատական որոշմամբ ճանաչել է թուրքական պետության կողմից հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու փաստը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է այդ որոշումը եւ հայտարարել, որ սա «վառ օրինակ է», թե ինչպես է «իրավական համակարգը չարաշահվում հայկական սփյուռքը ներկայացնող ազգայնականների կողմից»:

Հիշեցնենք, որ դատավոր Նորբերտո Օյարբիդեն անցած շաբաթավերջին վերջնական որոշում էր հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկեւկես միլիոն հայերի»:

Թուրքիան պնդում է, թե որոշումը հիմնված է «անլուրջ մեղադրանքների վրա» եւ «ապակայունացնում է Թուրքիայի` Հայաստանի հետ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը»:
parze
Apr. 22nd, 2011 04:45 pm (UTC)
Re: Արգենտինան դատական որոշմամբ ճանաչեց Հայոց ցեղասպան
Շնորհակալություն.
տեղյակ եմ :)
լավ է որ սա եղավ,
բայց դե հասկանալի է, խոսքը այսպիսի դատավարության մասին չէ. :))
lernci
Apr. 22nd, 2011 06:13 pm (UTC)
Re: Արգենտինան դատական որոշմամբ ճանաչեց Հայոց ցեղասպան
Դէ հա, սա պարզապէս առաջին իրաւական գնահատականն էր, եթէ չեմ սխալւում:
parze
Apr. 22nd, 2011 06:30 pm (UTC)
Re: Արգենտինան դատական որոշմամբ ճանաչեց Հայոց ցեղասպան
Մի հատ էլ կա :)))
( 4 comments — Leave a comment )