Miayn gavazan

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն


ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 31-ին հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանրապետության Նախագահը նաև արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:

http://armenpress.am/arm/news/691806/hh-nakhagah-serzh-sargsyany-hravirel-e-artakarg-khorhrdakcutyun.html

ՍԴ

Մահապատիժը Ռամիլ Սաֆարովի համար այժմ իրագործելի է

Մահապատիժը Ռամիլ Սաֆարովի համար այժմ իրագործելի է


eMedia.am, 31.08.2012 | Րոպեներ առաջ համացանցում տարածվեց լուրն այն մասին, որ ադրբեջանական բանակի հպարտություն, քնած հայերի դեմ կացնի կիրառման հմուտ մասնագետ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին՝ իբր կալանքը հայրենիքում շարունակելու պայմանով: 

Տղան ամեն ինչ ասել է, ու ճիշտ է ասել... (ՊարզԷ)


Կալանքն Ադրբեջանում առաջին իսկ րոպեներից ընթացավ հենց այնպես, ինչպես կանխատեսվում էր. Ռամիլ Սաֆարովին ներում շնորհվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:

Անկասկած առնվազն հայհոյանքների է արժանի հունգարական իշխանությունների այս գաղտնի իրականացված գործողությունը, սակայն կա մեկ այլ դրական կողմ այս ամենում. Ադրբեջանի համար իրենց խիզախ զինվորը, իսկ սովորական մարդկային արժեքներ կրողների համար գարշելի մարդասպանը պետք է կրի իրական դատաստան թե՛ իր արարքի համար, թե՛ որպես խրատ իր ազգակիցներին: Ու իրական դատաստանը պետք է իրականացվի ոչ մի դեպքում հունգարական բանտի հարմարավետ առանձնասենյակներում: Ճաղերի հետևում ապահով ու իրական պատժից պաշտպանված էր տարիներ ի վեր Սաֆարովը: Սակայն այժմ թող իր հարազատ Բաքվում սպասի, պատիժը ուշ թե շուտ կիրականացվի:

Սաֆարովի պես ոջիլները պետք է գրավեն իրենց տեղը Թալեաթի, Ջեմալի, Ջեվանշիր խանի և այլոց կողքին, ու գործողությունն այս այժմ շատ ավելի հեշտ կլինի իրականացնել, քան Հունգարիական բանտի ճաղերի հետևում:

Սպասի՛ր, Ռամիլ, քեզ շուտով կգտնեն:

http://www.emedia.am/hy/%D5%84%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AA%D5%A8+%D5%8C%D5%A1%D5%B4%D5%AB%D5%AC+%D5%8D%D5%A1%D6%86%D5%A1%D6%80%D5%B8%D5%BE%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80+%D5%A1%D5%B5%D5%AA%D5%B4+%D5%AB%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D5%AC%D5%AB+%D5%A7
ՊարզԷՄ, ParzeM

Սերգեյ Դանիելյանից պահանջում ենք ՈՉ ՄԻԱՅՆ ներողություն !!!

https://www.facebook.com/events/361239853886375/

Հրապարակային ներողությունն այն մինիմումն է, որ պետք է անի նա.
Այլև պետք է կանգնի դատարանի առաջ, և դատարանի վճռով, ԲՈԼՈՐ ԼՈՌԵՑԻՆԵՐԻՆ հատուցի բարոյական վնասի համար.
Թեկուզ սիմվոլիկ գումար.

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրենից ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք կազմել դատական հայց.
Չէ որ Դանիելյանի արտահայտությունը վիրավորում, ոտնահարում է մարդու (մարդկանց) արժանապատվությունը...
Որպես մարդու իրավունքների ազնիվ պաշտպան, Սաքունցը իր գրասենյակով պետք է որ մտնի դատարան այս այցով. Հետո ինչ, որ Դանիելյանը պաշտոնյա չէ...

Սերգեյ Դանիելյան.
«Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա».

հ.գ.
Իսկ եթե այնուամենայնիվ Դանիելյանը ներողություն չխնդրի, դա էլ իր դրական կողմը կարող է ունենալ...



Justice, Eazy

Վերջին ամիսների ամենահետաքրքիր դեպքերը՝ ըստ իս. Շնորհավոր Նոր տարի.

Այսուհետ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երեւանը, ոչ թե` Թբիլիսին

Նոյեմբեր 24, 2011 | 15:37 

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 24-ին, ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, եւ նրա հետ քննարկել հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար` կարեւորելով այն հանգամանքը, որ այսուհետեւ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երեւանը (նախկինում այն Թիֆլիսն էր):

հ.գ.

Չգիտեմ լավ է, թե վատ, բայց երևությը ինքնին հետաքրքիր է...

http://news.am/arm/news/83171.html


Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

24.11.2011

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր:

http://www.nsc.am/index.php?id=406&m=5

Парзе, ՊարզԷ

թե ինչու են լցվել պարսիկները...


Պարսիկները (ազերները)  եկել են, որ զորահանդեսը  ՄՈՏԻԿԻՑ նկարեն...  Այո, Հ1  ով ուղիղ եթեր է լինելու, բայց դա բավարար չէ...


Այսքան որ լցվել են, շատ են լցվել, էն հաշվարկով են արել, որ վերահսկելը դժար լինի...




Justice, Eazy

Կրկին համեմատական վերլուծություն, և կրկին ԱԳՆ...

Մեկ տարի առաջ՝ օգոստոսի 29-ին մի գրառում պատրաստեսցի ՍԽԱԼ և ՃԻՇՏ ՔԱՐՏԵԶՆԵՐ... Համեմատական վերլուծություն...

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին որոշեցի կրկին անդրադառալ. Նախ շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնողներին.

Կրկին ՀՀ ԱԳՆ...

Կայքի "պատմություն" բաժնում, անգլերեն և ռուսերեն տարբերակներում, http://mfa.am/en/armenia-history/  տեղադրված է այն քարտեզը, որը կա ՀՀ նախագահի պաշտոնական կայքեջում.



Սակայն http://mfa.am/en/armenia-overview/  ում, տեղադրված են Հայաստանի մասին պատմող 1999 թվականի այս գրքերը. 

 


Որտեղ, անգլերեն տարբերակի 68-րդ էջում գրված է




Իսկ ռուսերեն տարբերակի 71-րդ էջում՝





Գուցե արժեքավոր գիրք է, չեմ կարդացել.  Բայց չէ որ 1999-ից մինչև այսօր շատ բան է փոխվել, դասագրքային քաղաքականությունն է փոխվել, Քարտեզային քաղաքականությունն է փոխվել...  
Կարծես 1999 թվականից այս կողմ գիրք չի տպագրվել...  Առաջարկում եմ փոխել գիրքը, կամ վերահրատարակել այլ քարտեզով...   Որովհետև 1999-ից այս կողմ շատ բան է փոխվել...  Մոտեցումները պատմությանը, քաղաքականությանը, քարտեզներին... Փոխվել են...


ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը  և  "ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3"-ը...




ՀՀ բնապահպանության նախարարությունը...




Դե գյուղնախի մասին էլ չասեմ... Այնտեղ լրիվ հեռու են նորություններից,  կամ էլ էնքան "նագլի" են, որ ըսկի հեչ պետքներն էլ չի...