?

Log in

Previous Entry | Next Entry

Այսուհետ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երեւանը, ոչ թե` Թբիլիսին

Նոյեմբեր 24, 2011 | 15:37 

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` նոյեմբերի 24-ին, ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային, եւ նրա հետ քննարկել հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առընչվող հարցեր:

ՊՆ մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը նոր խթան կհանդիսանա հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման համար` կարեւորելով այն հանգամանքը, որ այսուհետեւ Հայաստանում Ուկրաինայի ռազմական կցորդի նստավայրը լինելու է Երեւանը (նախկինում այն Թիֆլիսն էր):

հ.գ.

Չգիտեմ լավ է, թե վատ, բայց երևությը ինքնին հետաքրքիր է...

http://news.am/arm/news/83171.html


Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

24.11.2011

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների ու զարգացման հայեցակարգային փաստաթղթեր:

http://www.nsc.am/index.php?id=406&m=5