?

Log in

Previous Entry | Next Entry


http://hetq.am/arm/articles/3546/

Պսակադրությունը Կեչառիսի եկեղեցում եմ անելու...  Շաբաթ օր է լինելու... "Քեֆն" էլ հարեվանությամբ կառուցվող հարսանյաց (ռեստորանային) համալիրում եմ անելու...

Խնջույքը սկսվելու է 16:00 և շարունակվելու է մինչև ուշ գիշեր.   Եվ ինձ հետաքրքիր չի լինելու, որ բարձր երաժշտությունը կարող է խանգարել "կիրակնամտից ժամերգությանը"...

Ծաղկաձոր, Կեչառիս, Եկեղեցի, հարսանիք, ռեստորան, խնջույք, քեֆ, "Հաքել ես ալվան տարոս Նարո ջան", "Խորովածը շատ լավ բան է", "Օյ օյ օյ, բում բում բում, Թագվորի մեր դուրս արի տես թե ինչեր ենք բերել" ... ժամերգություն ... 

"Ես առ Աստուած կարդացի, եւ նա լուաւ ինձ յերեկոյս, ի վաղորդայն եւ ի հասարակ
աւուր:
Սպասէի Աստուծոյ իմոյ եւ ակն ունէի կենարարին, որ փրկէ զծառայս իւր եւ
կեցուցանէ:
Փառք Հօր եւ: Այժմ եւ միշտ եւ:
Եւ եւս խաղաղութեան զՏէր աղա:
Օրհնութիւն եւ փառք Հօր եւ:
Խաղաղութիւն ամենեցուն":
Սաղմոս ՁԵ

Խոնարհեցո', Տէ'ր, զունկն քո եւ լո'ւր ինձ, զի աղքատ եւ տնանկ եմ ես:
Պահեա' զանձն իմ սուրբ, Տէ'ր, եւ փրկեա' զծառայս քո, Աստուա'ծ իմ, որ ի քեզ
յուսացայ:
Ողորմեա' ինձ, Տէ'ր, զի առ քեզ աղաղակեցի զօրհանապազ, ո'ւրախ արա զանձն
ծառայի քո, զի առ քեզ, Տէ'ր, համբարձի զանձն իմ:
Զի դու, Տէ'ր, քաղցր եւ ուղիղ ես, բազումողորմ առ ամենեսեան, որ կարդան առ
քեզ:
Ո'ւնկն դիր, Տէ'ր, աղօթից իմոց եւ նայեա' ի ձայն խնդրուածաց իմոց:
Յաւուր նեղութեան իմոյ կարդացի առ քեզ, եւ լուար ինձ:
Ոչ ոք է նման քեզ յաստուածս, Տէ'ր, եւ ոչ ոք է, որպէս զգործս քո:
Զամենայն ազգս, զոր արարեր, եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո եւ փառաւոր
արասցեն զանուն քո յաւիտեան:
Մեծ ես դու, Տէ'ր, եւ առնես սքանչելիս, եւ դու միայն ես Աստուած:
Առաջնորդեա' ինձ ի ճանապարհի քում, եւ գնացից ի ճշմարտութեան քում, եւ
ուրախ եղիցի սիրտ իմ երկնչել յանուանէ քումմէ:
Խոստովան եղէց առ քեզ, Տէ'ր Աստուած իմ, բոլորով սրտիւ իմով, փառաւոր
արարից զանուն քո յաւիտեան:
Մեծ եղեւ ի վերայ իմ ողորմութիւն քո, Տէ'ր, եւ փրկեցեր զանձն իմ դժոխոց
ներքնոց:
Աստուա'ծ, անօրէնք յարեան ի վերայ իմ, եւ ժողովք հզօրաց խնդրեցին զանձն իմ եւ
ոչ համարեցան զքեզ Աստուած առաջի իւրեանց:
Այլ դու, Տէ'ր Աստուած իմ, գթած ես եւ ողորմած, երկայնամիտ, բազումողորմ եւ
ճշմարիտ, նայեա' առ իս եւ ողորմեա' ինձ:
Տո'ւր զօրութիւն ծառայի քո, կեցո' զորդի աղախնոյ քո եւ արա' առ իս նշան
բարութեան:
Տեսցեն ատելիք իմ եւ ամաչեսցեն, զի դու, Տէ'ր, օգնեցեր ինձ եւ մխիթարեցեր զիս:
Փառք Հօր եւ: Այժմ եւ միշտ եւ:



Comments