?

Log in

Previous Entry | Next Entry

 Երթուղայինում ծծմբաթթու է թափվել. 5 ուղեւորներ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց

Օգոստոս 10, 2011 | 18:24

Երեւանում այսօր` օգոստոսի 10-ին, մի քանի ժամն առաջ Մուրացան փողոցից 95 համարի երթուղային տաքսուց այրվածքններով քաղաքացիներ են տեղափոխվել Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն:

Մեր տեղեկություններով քաղաքացիներից մեկը ծծմբաթթու է տեղափոխել, որը աննկատ թափվել է երթուղայինի մեջ, ինչի հետեւանքով ուղեւորները սայթաքել են եւ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ: Այնուհետեւ շտապօգնության մեքենայով նրանց տեղափոխել են կենտրոն:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին փոխանցել է Այրվածքների կենտրոնի հերթապահ բժիշկ Մկրտիչ Ուրղանջյանը, իրենց մոտ տեղափոխվածների թիվը 5-ն է: «Երկուսը ամբուլատոր սպասարկվել են եւ տուն ուղարկվել, մեկն ընդունվել է վերակենդենացման բաժանմունք: Այրվածք ստացածներից մեկն առաջին օգնություն ստանալւց հետո տեղափոխվել է վնասվածքաբանության բաժին: Նա բժշկական միջամտությունից հետո կարող է տուն գնալ»,- նշել է Ուրղանջյանը:

Մանրամասներ խոստացել են հայտնել ավելի ուշ:
http://news.am/arm/news/70625.html